22171 դիտում
15:58 01-04-2022
«Կարող ա ես բմբուլով հնդիկ եմ, ամեն երկրորդի գրպանում կաթուցիչ կա, բայց միայն իմ անունն է շոշափվում»․ Ավանի փոխթաղապետ․ Lurer.com
Շատ լավ գիտեմ՝ ով է կանգնած այս ամենի հետևում, մի քիչ ժամանակ անցնի, կիմանանք ով է։ Այս մասին lurer.com-ի հետ զրույցում ասել է Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երեւանի Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի տանն իրականացրած խուզարկությամբ իրավապահները հայտնաբերել էին քիչ չափաբաժնով հաշիշ:
«Կարող է ես բմբուլով հնդի՞կ եմ: Պատվիրատուների ցերեկով անցած ճանապարհները ես գիշերները աչքերս փակ, վազելով եմ անցել: Այսքանը կասեմ, մնացածն էլ թող հասկանան ու սպասենք սալյուտին»,- նշել է Ներսես Պողոսյանը։
Հարցին՝ ինչով է պայմանավորված, որ ինչպես նշում է նա, իրեն ցանկանում են խանգարել, Պողոսյանը պատասխանել է՝ պատճառը իր արդար աշխատելաոճն է. «Ոչ մեկը չի կարող ասել, որ պրն Պողոսյանը, այստեղ աշխատելով, բացի իր աշխատավարձից, 1000 դրամ ավել փող է աշխատել, եթե 1000 դրամ չի բերել համայնքին, հաստատ չի էլ տարել ու եթե սենց ես աշխատում, բնականաբար, շատ շատերին ցավացնում ես»,- ասել է նա՝ հավելելով, որ վաղուց պետք էր փակել կաթուցիչի թեման, այն հոգնեցնող է, իսկ երկրում ավելի լուրջ խնդիրներ կան:
Հարցին՝ ինչպե՞ս է հաշիշը հայտնվել իր տանը, Պողոսյանը պատասխանել է. «Ինչպես է հայտնվել, ինչպես չի հայտնվել ու ինչ պայմաններում, այդ մենակ ես գիտեմ ու այն ընդհանրապես պահած չի եղել»։
Աղբյուրի հաղորդմամբ՝ Պողոսյանը նշել է՝ հիմա դրսում ամեն երկրորդի գրպանում կաթուցիչ կա, բայց թե ինչու է հենց իր անունը շոշափվում, չի կարողանում հասկանալ. «Թող հելնեն, տեսնեն՝ ինչ է կատարվում փողոցում, հելնեք դուրս ու կանգնացնեք երիտասարդներին, նրանցից 12-ի գրպանից կաթուցիչ կհանեք, ուղղակի միայն պարոն Պողոսյանինն եք տեսնում»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
2378 դիտում
10:29 08-04-2022
Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանն ազատվել է աշխատանքից
Այս բաժնից
1054 դիտում
09:21 04-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
2431 դիտում
22:46 03-01-2025
ՔՊ-ն 171 նոր ավտոբուսներով փորձում է քողարկել տրանսպորտի թանկացումը. Արշակ Սարգսյան