211652_close_icon
views-count1323 դիտում article-date 14:17 01-04-2022

Ավստրալիան զրահատեխնիկա կուղարկի Ուկրաինա

Ավստրալիան նախագահ Վլադիմիր Զելենսկու խնդրանքով զրահամեքենաներ կուղարկի  Ուկրաինա, հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը՝ չհստակեցնելով, թե երբ եւ քանի  Bushmasters կուղարկվի Ուկրաինա։ Գրում է ABC-ն։

«Մենք ուղարկում ենք մեր զենքը, մենք ուղարկում ենք մեր զինամթերքը, մենք ուղարկում ենք մեր մարդասիրական օգնությունը, մենք ուղարկում ենք այդ ամենը եւ զրահաբաճկոններ,- ասել է Մորիսոնը:- Մենք պատրաստվում ենք ուղարկել մեր զրահափոխադրիչները, ինչպես նաեւ մեր Bushmasters-ները»։

Զելենսկին զրահատեխնիկա մատակարարելու կոչ էր արել հինգշաբթի օրը տեսակապի միջոցով Ավստրալիայի խորհրդարանում ելույթի ժամանակ։ «Դուք շատ լավ Bushmaster զրահափոխադրիչներ ունեք, որոնք կարող են զգալիորեն օգնել Ուկրաինային, եւ այլ սարքավորումներ, որոնք կարող են ամրապնդել մեր դիրքերը սպառազինության մասով,- ասել էր Զելենսկին։-եթե հնարավորություն ունեք կիսվելու մեզ հետ, երախտապարտ կլինեինք»:

Նմանատիպ նյութեր