211652_close_icon
views-count87839 դիտում article-date 22:43 31-03-2022

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. Գյումրիում Opel-ը բախվել է BMW-ին, ապա 06-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը18:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի 7 հասցեի դիմաց  Գյումրիի բնակիչ, 56-ամյա Մելքոն Ս.-ն ր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով բախվել է Գյումրիի բնակիչ, 20-ամյա Ռաֆայել Ղ.-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենային, ինչից հետո Opel-ը բախվել է հանդիպակաց երթևեկող, Շիրակի մարզի բնակիչ, 35-ամյա Արտուշ Գ.-ի վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի և ВАЗ 2106-ի վարորդներն ու վերջինիս ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ, 32-ամյա Ալիսա Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի  և դասակի հրամանատար Լևոն Միքայելյանի գլխավորությամբ: 

Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Նաիրի Գասպարյանը, Ռոման Հարությունյանն ու Դավիթ Ասատրյանը:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է Ն. Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Խաչիկ Գևորգյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 88+
88+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր