211652_close_icon
views-count1706 դիտում article-date 18:19 31-03-2022

ՌԴ ԱԻՆ-ը ՀՀ ԱԻՆ-ին հումանիտար օգնություն է փոխանցել

ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության վարչության տնօրեն Վլադիմիր Սոլովյովի գլխավորությամբ այսօր Արտակարգ իրավիճակների նախարարություն ժամանած պատվիրակությունը հայկական կողմին հումանիտար աջակցություն է փոխանցել՝ փրկարարական հիդրավլիկ սարքավորումներ և «UAZ Patriot» մակնիշի 3 ավտոմեքենա:

ՀՀ-ում ՌԴ դեսպանության ներկայացուցիչները շեշտել են երկու երկրների նախարարությունների սերտ գործակցության կարևորությունը, տրամադրված աջակցությունը համարել խորհրդանշական՝ նշելով, որ ապրիլի 3-ին լրանում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակը: Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը և Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը շնորհակալություն են հայտնել հյուրերին՝ համատեղ ծրագրերի, ակտիվ և արդյունավետ համագործակցության համար:

Նմանատիպ նյութեր