211652_close_icon
views-count5802 դիտում article-date 12:57 29-03-2022

Անհայտ անձը հայտնել է Երեւան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռում պայթյունի վտանգի մասին

Անհայտ անձը հայտնել է Երեւանից Մոսկվա թռնող ինքնաթիռում պայթյունի վտանգի մասին։ Այս մասին երեքշաբթի tass.ru-ին հայտնել է աղբյուրն արտակարգ ծառայություններում:

«Շերեմետեւո» օդանավակայանն անանուն հաղորդագրություն է ստացել Երեւան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռում պայթյունի վտանգի մասին։ Ինքնաթիռը թռիչքի մեջ է, վայրէջքից հետո այն կստուգվի կինոլոգների կողմից»,- հայտնել է աղբյուրը։

Flightradar24-ի տվյալներով՝ այս պահին Boeing ինքնաթիռը Երեւանից թռնում է «Վնուկովո» օդանավակայան։ Առավոտյան «Շերեմետեւո» ուղեւորվող ինքնաթիռը փոխել էր ուղղությունը եւ վայրէջք կատարել Սամարայում Մոսկվայի ժամանակով 08:40-ին։

Նմանատիպ նյութեր