Աբրամովիչի մոտ թունավորման ախտանշաններ են ի հայտ եկել
«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի մոտ թունավորման նմանվող ախտանշաններ են ի հայտ եկել։ Այս մասին հաղորդում է Wall Street Journal-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Մոսկվայի և Կիևի միջև բանակցային հերթական փուլից հետո Աբրամովիչի և Ուկրաինայի երկու ներկայացուցիչները կարմրել են, ապա սկսվել է արցունքաբերություն, ինչպես նաև դեմքի և ձեռքերի մաշկը սկսել է պլոկվել։
Նշվում է, որ ներկայումս նրանց վիճակը բարելավվել է, հայտնում է Arsmport.am-ը:
Նշենք, որ այսօր մի շարք բրիտանական լրատվամիջոցներ հայտնել էին, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին Աբրամովիչի միջոցով գրություն է ուղարկել Ռուսաստանի նախագահ Պուտինին, որում ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման առաջարկներ են պարունակվում: