211652_close_icon
views-count69319 դիտում article-date 19:05 28-03-2022

Ողբերգական դեպք Երևանում. թիվ 77 երթուղու վարորդը ГАЗель-ը վարելիս հանկարծամահ է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ից 16:30-ն ընկած ժամանակահատվածում Երևանի բնակիչ, 63-ամյա Լևոն Գևորգյանը, մարդատար ГАЗель մակնիշի ավտոմեքենան վարելիս, «Հաղթանակ» թաղամասում, ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնազգացողությունը վատացել և ղեկին մահացել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային  ծառայության 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Սուրեն Բալդրյանն ու կրտսեր պարեկներ  Սամսոն Աղեկյանը:

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է  քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ:

Փաստի սառթիվ Մ. Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ  նշված ГАЗель-ը սպասարկում է թիվ 77 երթուղին: Տեղում պարեկները պարզել են նաև, որ ГАЗель-ը նաև բախվել է նշված հատվածում կայանված Opel-ին:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Սևակ Սահակյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր