211652_close_icon

Գազամատակարարում` Քարագլուխը չլքելու դիմաց. Բաքվի պահանջներն անընկալելի են. Artsakhpress

views-count28180 դիտում article-date 21:46 27-03-2022
Իրականում, սակայն, գազամատակարարման վերականգնումը ոչ թե բարի կամքի դրսևորում է, այլ ադրբեջանցիների, այսպես ասած, պայման, թե իբրև իրենք գազմատակարարումն են վերականգնում, բայց փոխարենը չեն հեռանում Քարագլխի բարձունքից, գրում է armlur.am լրատվական կայքը:

Իրականում Արցախին գազ մատակարարողը ոչ թե Ադրբեջանն է, այլ Ռուսաստանը, հետևաբար մտածել, թե Արցախին գազ Ադրբեջանն է տալիս, մոլորություն է։ Այս մասով Ռուսական Գազպրոմ ընկերությունն իր հստակ ու հասցեական գնահատականը պետք է տա։

Գազամատակարարման վերականգման մեջ, լրատվականի տեղեկություններով, մեծ դերակատարում է ունեցել միջազգային կառույցների քննադատությունն ու արձագանքը։
Ճնշումը բավական մեծ է եղել։

Բայց եթե անգամ գազամատակարումը վերականգնվի, ապա դա բավարար չէ խնդիրը լուծված համարելու հանար։ Ադրբեջանական կողմը պետք է լքի Քարագլխի բարձունքն ու Փառուխ գյուղը։ Ադրբեջանական զորքի հետ քաշվելուց հետո նոր միայն կարելի է ասել, որ ճգնաժամը հաղթահարված է, գրում է Արցախպրես-ը:

Նմանատիպ նյութեր