211652_close_icon

Փոստանջյանի` ՀՀԿ ընտրական շտաբ ներխուժելը անընկալելի երևույթ է. Տիգրան Մուկուչյան

views-count4431 դիտում article-date 18:20 14-05-2017
Քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն անդրադարձավ «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի կողմից ՀՀԿ նախընտրական շտաբ մուտք գործելուն և դրան հաջորդած միջադեպին: «Ինչ վերաբերում է ընտրական շտաբերի գործունեությանը, ապա յուրաքանչյուր կուսակցություն իր գործունեությունը կազմակերպում և իրականացնում է իր շտաբերի միջոցով և, բնականաբար, հատկապես քվեարկության օրը՝ աշխատանքների կազմակերպումն իրականացվում է շտաբերի միջոցով: Իսկ այն երևույթը, որը տարածվել է համացանցով և որին նաև մենք հետևեցինք, անկեղծ ասած, անընկալելի է, երբ մուտք է գործվում ընտրական շտաբ և փորձ կատարվում կաթվածահար անել ողջ ընտրական աշխատանքը»,- ասաց Մուկուչյանը: ԿԸՀ նախագահը հիշեցրեց, որ ԿԸՀ իրավասությունների տիրույթում գոյություն չունի որևէ պատասխանատվության կամ պատժիչ գործողության իրավական նորմ կամ ինստիտուտ այյսօրինակ արարքները որակելու կամ գնահատելու համար:

Նմանատիպ նյութեր