211652_close_icon

Ազգային ժողովն ու Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կհամագործակցեն

views-count1886 դիտում article-date 20:52 26-03-2022
««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի քանի պատգամավորներ հանդիպում են ունեցել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների հետ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը 2020թ.-ից իրականցնում է «իԳործ» ծրագիրը, որը մեկ տարի ժամկետով Հայաստանի Հանրապետության պետական կառավարման տարբեր ոլորտներում ներգրավում  է սփյուռքահայ մասնագետների: 2022 թվականի մարտին մեկնարկել է ծրագրի երրորդ փուլը, որի արդյունքում նախատեսվում է ծրագրում ընդգրկել ևս 50 փորձագետ:

Հանդիպմանը ընթացքում քննարկել ենք ծրագրի նպատակները, հնարավորությունները և գործընթացների իրականացմանն առնչվող մի շարք հարցեր:

Սկիզբ է դրվել համագործակցության Ազգային ժողովի և ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ «իԳործ» 2022 ծրագրի շրջանակում»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր