36398 դիտում
18:36 25-03-2022
Մինչ սոցիալական ցանցերում որոշ օգտատերեր տանը գազօջախը գրկած ստատուսներ էին գրում, ճանապարհային ոստիկանները, Լոռու մարզպետարանն ու ճանշինականները 24-ժամյա ռեժիմով աշխատում էին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 2 օր է, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին, 2-րդ, դասակների ծառայողները՝ վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի կարգադրությամբ, մարզպետարանի ու Վանաձոր–Ալավերդի ավտոճանապարհն սպասարկող ճանշինի աշխատակիցները 24-ժամյա ռեժիմով հսկայածավալ աշխատանքներ են կատարել՝ մոտ 50 կմ-ոց ճանապարհահատվածից մաքրելով առատ տեղումների հետևանքով ճանապարհի ձյունն ու մերկասառույցը, մինչդեռ որոշ օգտատերեր իրենց տանը նստած, գազօջախը գրկած ստատուսներ են գրում, թե՝ հա, հա հասեք, էդ ճանապարհով երթևեկությունը դարձել է անանցանելի, նույնիսկ ավտոմեքենաները չեն կարողանում երթևեկել:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշայնը, նշված հատվածում երթևեկությունը անցանելի է եղել ու քանի որ տեղում աշխատում էին մի քանի բրիգադներով ճանշինն ու մարզպետի կարգադրությամբ ժամանած մարզպետարանի համապատասախան վարչությունների ու բաժինների աշխատակիցները, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի կարգարդությամբ 5-րդ վաշտի հրամանատար Գ. Մարտիրոսյանի գլխավորությամբ ժամանակավորապես դադարեցվել էր նշված հատվածում բեռնատարների երթևեկությունը:
Այսօր վաղ առավոտվանից նշված հատվածներում երթևեկությունը ամբողջությամբ դարձել է անցանելի:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+