211652_close_icon
views-count10563 դիտում article-date 13:40 25-03-2022

ԶԼՄ-ները հայտնում են Ժիրինովսկու մահվան մասին, Պետդումայի պատգամավորը տեղեկությունը հերքում է

Ռուսական ԶԼՄ-ները, վկայակոչելով ՌԴ սենատոր Ալեքսանդր Պրոնյուշկինին, հայտնել են, որ 75 տարեկան հասակում Մոսկվայի հիվանդանոցներից մեկում մահացել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին։

Վերջինս փետրվարի 3-ին Քովիդով հոսպիտալացվել էր։ 

Ժիրինովսկու մահվան մասին լուրը, սակայն հերքել է Պետդումայի պատգամավոր Վյաչեսլավ Վոլոդինը՝ ասելով, որ նա ողջ է, սակայն գտնվում է ծանր վիճակում։

«Նրանց, ովքեր անհանգստացած են Վլադիմիր Վոլֆովիչի առողջությամբ, ցանկանում եմ հանգստացնել. նա ողջ է։ Առողջական վիճակը իրոք ծանր է։ Այսօր կատարել են ՀՏ»,-իր տելեգրամայն ալիքում գրել է Վոլոդինը։

ՌԴ առողջապահության նախարարությունն էլ հայտնել է, որ Ժիրինովսկու վիճակը գնահատվում է ծանր կայուն։ 

Նմանատիպ նյութեր