211652_close_icon
views-count4675 դիտում article-date 17:52 20-03-2022

ՌԼԴԿ-ում հերքել են Վլադիմիր Ժիրինովսկու առողջական վիճակի վատթարացման մասին տեղեկությունը. News.am

ՌԼԴԿ-ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու առողջական վիճակի վատթարացման մասին տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, ասել է Պետդումայում ՌԼԴԿ-ի խմբակցության մամուլի ծառայության ղեկավար Ալեքսանդր Դյուպինը:

Նրա խոսքով՝ քաղաքական գործիչը բուժումը եւ վերականգնումը շարունակում է բժիշկների պլանի համաձայն։ Ավելի վաղ Telegram-ալիք 112-ը եւ РЕН ТВ-ի եւ «Известия»-ի աղբյուրները տեղեկացրել էին, որ բժիշկները Ժիրինովսկուն երկրորդ անգամ կոմայի վիճակի մեջ են մտցրել, հայտնում է News.am-ը:

«Վլադիմիր Ժիրինովսկու վիճակն ավելի չի վատացել։ Նա շարունակում է բուժումն ու վերականգնումը, ամեն ինչ ընթանում է ըստ պլանի»,- ՏԱՍՍ-ին ասել է Ալեքսանդր Դյուպինը։

РЕН ТВ-ի զրուցակցի խոսքով՝ Վլադիմիր Ժիրինովսկու վիճակը վատացել է, նրա մոտ սեպսիս է սկսվել։ «Բժիշկները նրան նորից դեղորայքային կոմայի վիճակի մեջ են մտցրել»,- տեղեկացրել է РЕН ТВ-ի աղբյուրը։ Telegram-ալիք 112-ը նշել է, որ ՌԼԴԿ-ի առաջնորդը ծայրահեղ վիճակում է. նրա թոքերն այտուցվել են։

Նմանատիպ նյութեր