«Իմ քայլը» դաշինքի պատգամավորը հերքում է հրապարակված տեղեկությունը
Ազգային Ժողովի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վահագն Թևոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ապատեղկատվություն հաջորդ.
Լրատվամիջոցը՝ հղում կատարելով անվստահելի աղբյուրի, հրապարակել է տեղեկություն, ըստ որի ԱԺ պատգամավորները ՃՈ տուգանքներ չեն վճարելու, քանի որ նրանց պետհամարանիշերը ԱԺ-ինն են, ըստ այդմ ԱԺ-ն է վճարելու պետական միջոցներից:
Լուսանկարում ԱԺ պատգամավորներից մեկի հեռախոսի էկրանն է, որտեղ տեսնում ենք նրան տրված ԱԺ պետհամարանիշով եկած երկու տուգանք, որոնք ենթակա են վճարման հենց նրա կողմից:
Ապատեղեկատվության մակարդակի սրընթաց աճը երկրում կանխման կարիք է զգում»: