211652_close_icon
views-count25528 դիտում article-date 23:16 24-03-2022

Ավտովթար Երևանում. կրկեսի մոտ բախվել են BMW-ն ու Mercedes-ը. կա վիրավոր, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40-ի սահմաններում  Արշակունյաց  պողոտայի և Ագաթանգեղոսի խաչմերուկում բախվել են  Երևանի բնակիչ, 26-ամյա Գագիկ Թորոսյանի վարած BMW մակնիշի և Երևանի բնակիչ, 58-ամյա Արթուր Չոբանյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Չոբանյանը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Օպերատիվորեն  ժամանել են  Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատարի պաշտոնակատար Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված  ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Վլադիմիր Վաթյանն ու Լյուդվիգ Մկրտչյանը:

Վթարի  մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկութունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հարությունյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ BMW-ի վարորդ Գ. Թորոսյանն աշխատում է «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ում՝ որակի ապահովման ճարտարագետ:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Գևորգ Ղազարյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր