211652_close_icon
views-count4186 դիտում article-date 22:16 24-03-2022

Բիչախչյանի գեղեցիկ գոլը հաղթանակ բերեց Հայաստանի հավաքականին

Հայաստանի հավաքականը Երևանում ընկերական խաղ անցկացրեց Չեռնոգորիայի ընտրանու հետ ու նվազագույն` 1:0 հաշվով հաղթանակ տարավ։

18-րդ րոպեին Վահան Բիչախչյանը հեռահար հարվածով բացեց հանդիպման հաշիվը և այդ հաշիվն անփոփոխ մնաց մինչև հանդիպման ավարտը:

Նշենք, որ 83-րդ րոպեին մեր թիմը խաղում էր 10 հոգով՝ երկրորդ դեղին քարտը ստանալով, դաշտից հեռացվել էր Հովհաննիսյանը:

Հայաստանի ազգային հավաքակաի հաջորդ ընկերական հանդիպումը կկայանա մարտի 29-ին՝ Նորվեգիայում։

Նմանատիպ նյութեր