211652_close_icon
views-count1751 դիտում article-date 16:00 24-03-2022

Եղանակի կանխատեսումը՝ առաջիկա 5 օրերի համար

Հանրապետության տարածքում`

Մարտի 24-ի ցերեկը շրջանների զգալի մասում, մարտի 25-ի գիշերը, 26-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 25-ի ցերեկը, 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, մարտի 25-28-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 25-29-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-10 աստիճանով:



Երևան քաղաքում՝

Մարտի 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։ Մարտի 25-ի ցերեկը, 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նմանատիպ նյութեր