211652_close_icon
views-count1879 դիտում article-date 14:48 23-03-2022

Զելենսկին Հռոմի Ֆրանցիսկոս պապին հրավիրել է Ուկրաինա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապին հրավիրել է Ուկրաինա, հաղորդում է Interfax գործակալությունը։ 

«Առավոտյան խոսել եմ Նորին սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ Ուկրաինայի համար խաղաղություն փնտրելու շուրջ: Մեր պետության համար: Հրավիրել եմ մեր պետություն այցելել այս պատասխանատու ժամանակ: Ես հավատում եմ, որ կկարողանանք կազմակերպել այդ կարեւոր այցը, որը միանշանակ կզորակցի մեզնից յուրաքանչյուրին»,-տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահը։ 
 

Նմանատիպ նյութեր