211652_close_icon
views-count2175 դիտում article-date 23:40 21-03-2022

Տիբո Կուրտուա. «Բարսայից» կրած պարտությունը կարող էր ավելի խոշոր լինել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան մեկնաբանել է Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնայից» կրած ջախջախից պարտությունը՝ 0:4:
 
«Վատ խաղացինք: Առաջին գոլի դեպքում ուշադիր չէինք, նույնը վերաբերվում է երկրորդ գոլին:
 
Ինչ վերաբերվում է ընդմիջմանը սխեմաների փոփոխությանը, ապա երբեմն խաղը դա է պահանջում: Մենք վատ չսկսեցինք, Վալվերդեն պահ ունեցավ, սակայն հետո բաց թողեցինք:
 
Մենք խնդիրներ ունեինք առջևի գիծ գնդակ փոխանցելիս: Իսկ երկրորդ խաղակեսում մենք դադարեցինք պայքարել:
 
«Բարսան» էլի պահեր ունեցավ, արդյունքը կարող էր շատ ավելի վատը լինել», ասել է բելգիացին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր