211652_close_icon
views-count21868 դիտում article-date 19:16 20-03-2022

Լոռու մարզպետն անձամբ հետևում է ճանապարհների մաքրման աշխատանքներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր վաղ առավոտից Վանաձորի որոշ քաղաքացիներ լուրեր են տարածում, թե իբր Վանաձոր խոշորացված համայնքում մարզպետարանն ու համապատասխան աշխատակիցները, ինչպես հարկն է, չեն զբաղվում ձնամաքրման աշխատանքներով:

Մեր թղթակիցը գնաց այդ լուրերի հետքերով: Պարզվեց, որ Լոռու մարզպետարանի աշխատակազմը՝ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորութամբ, փոխմարզպետներ Գոռ Ասրյանի, Հովհաննես Ավետիսյանի, մարզպետարանի ոլորտային պատասխանատու աշխատակիցների և մարզի համայնքների ղեկավարների հետ համագործակցությամբ արդեն երկու օր է, մինչև ուշ գիշեր անձամբ են հետևում միջպետական, հանրապետական, մարզային և միջհամայնքային ճանապարհների մաքրման աշխատանքներին:

Ներկա պահին Լոռու մարզպետ Ա.Խաչատրյանը գտնվում է Վանաձոր - Մարգահովիտ մայրուղու հատվածում, փոխմարզպետ Հ. Ավետիսյանը` Փամբակում։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Հ. Ավետիսյանը նշեց, որ այժմ աշխատակազմը ուղևորվում է Ստեփանավան։

Կրկին խնդրում և հորդորում ենք վարորդներին՝ երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր