71419 դիտում
22:14 18-03-2022
Երևանում պարեկների հերթական հետապնդման ժամանակ Mercedes-ի միջից դուրս են նետել պայուսակ, որի մեջ հայտնաբերվել է ատրճանակ 3 հատ փամփուշտով ու ծալովի դանակ. վարորդն ու ուղևորը բերման են ենթարկվել
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 13-ին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ ծառայություն կատարելիս ժամը 07:15-ի սահմաններում Բեկնազարյան փողոցում անկանոն շարժումներով վարելու և «կանգ առ» ազդանշանին չենթարկվելու համար հետապնդել և Բաշինջաղյան փողոցում կանգնեցրել են Mercedes մակնիշի ավտոմեքենան:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ այն վարել է Երևանի բնակիչ, 36-ամյա Արարատ Ս.-ն, իսկ ուղևորը եղել է Երևանի բնակիչ, 31-ամյա Էդվարդ Հ.-ն, ով հետապնդման ժամանակ ավտոմեքենայի սրահից պայուսակ է նետել:
Արդեն տեղում պարեկները նրանց ներկայությամբ զննել են պայուսակը, որի մեջ եղել է 3 հատ փամփուշտով ատրճանակ և ծալովի դանակ:
Նշված անձինք զենք և զինամթերք կրելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին, իսկ այդ ընթացքում Երևանի բնակիչ, 32-ամյա Սերգեյ Կ.-ի հասցեին հնչեցրել են ծանր վիրավորանքներ, իսկ Էդվարդ Հ.-ն ոտքով հարվածներ է հասցրել Սերգեյ Կ.-ի ոտքին, պատճառելով ֆիզիկական ցավ:
Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նշանակվել են փորձաքննություններ:
Արարատ Ս.-ն և Էդվարդ Հ.-ն բաց են թողնվել:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
1779 դիտում
12:38 11-02-2016
Կամավոր հանձնել են «Մակարով» ատրճանակ` 7 փամփուշտով, և ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ