211652_close_icon
views-count1321 դիտում article-date 09:39 17-03-2022

ԱՄՆ-ը հատուկ կառույց է ստեղծել ռուս օլիգարխների ունեցվածքը հայտնաբերելու համար․ «Ամերիկայի ձայն»

Միացյալ Նահանգները հայտարարեց հատուկ քննչական խմբի ստեղծման մասին, որը հետախուզելու և ձերբակալելու է ռուսաստանցի վերնախավի և օլիգարխների ունեցվածքը, ինչպես նաև նրանց կողմից օգտագործվող դրածո մարդկանց: Դրան մասնակցում են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ճապոնիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Եվրահանձնաժողովը։

Այս երկրներից յուրաքանչյուրից այս խմբում կներառվեն ֆինանսների, արդարադատության և ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներ:

Չորեքշաբթի օրը ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը և գլխավոր դատախազ Մերիկ Գարլանդն առաջին վիրտուալ հանդիպումն են անցկացրել բոլոր մասնակից երկրների ներկայացուցիչների հետ։ Նրանք համաձայնել են «օգտագործել իրենց բոլոր լիազորությունները տեղեկություններ հավաքելու և փոխանակելու համար, ինչպես նաև կոնկրետ գործողություններ ձեռնարկել՝ ներառյալ պատժամիջոցները, ակտիվների սառեցումը, քրեական ուղիով ձեռք բերած գույքի բռնագրավումը և քրեական հետապնդումը»:

Յելենն ասել է, որ «մեր պատժամիջոցները, առևտրային սահմանափակումները և այլ միջոցներն արդեն իսկ հանգեցրել են նրան, որ Ռուսաստանը, նրա ղեկավարությունը և բոլոր նրանք, ովքեր նպաստել են Պուտինի չհրահրված ներխուժմանը Ուկրաինա, բարձր գին վճարեն»: Նա խոստացավ, որ այս խմբի գործարկումով ռուսական էլիտաների վրա ճնշումը կավելանա, և բոլոր ջանքերը կուղղվեն «աշխարհի իրավասություններում այդ անձանց ակտիվները սառեցնելուն և բռնագրավելուն», որպեսզի անհնար լինի թաքցնել «ապօրինի ձեռք բերվածը»:

Ֆինանսների նախարարությունն ընդգծում է, որ «միայն վերջին երեք շաբաթվա ընթացքում ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից օտարերկրյա գործընկերներին տրամադրված տեղեկատվությունը նպաստեց պատժամիջոցների տակ գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վերահսկվող մի քանի նավերի կալանքին: Այս նավերը միասին գնահատվում են հարյուր միլիոնավոր դոլարներ»։

Չորեքշաբթի օրը գանձապետարանը REPO աշխատանքային խմբի մասնակիցներին տրամադրել է 50 հոգուց բաղկացած ցուցակ, որոնց ակտիվների որոնումը առաջնահերթություն է Միացյալ Նահանգների համար։ Այս ցուցակից հրապարակվել են 28 անձանց անուններ, ովքեր գտնվում են մի քանի երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ։

REPO աշխատանքային խմբի անդամները քննարկել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արդյունավետ կիրառումը, ինչպես նաև երրորդ երկրների կողմից իրենց իրավասության շրջանակներում գտնվող ակտիվների հայտնաբերման և սառեցման հարցում օգնությունը:

Առանձին քննարկվել է, թե ինչպես պատասխանատվության ենթարկել այն անձանց, որոնք օգնում են տեղափոխել և թաքցնել պատժամիջոցների տակ հայտնված օլիգարխների ունեցվածքը։

Արդարադատության նախարարության նորաստեղծ KleptoCapture Task Force-ը կօգնի աջակցել այս միջազգային ջանքերին: KleptoCapture-ը նախատեսված է օգնելու օգտագործել ԱՄՆ դատախազության և իրավապահ մարմինների ռեսուրսները՝ պատժամիջոցներից խուսափելու և այլ հանցագործություններ բացահայտելու համար:

Բացի այդ, գանձապետարանը հայտարարեց, որ իր Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի բաժինը (FinCEN) տեղեկատվություն կփոխանցի տարբեր երկրներից բաղկացած ֆինանսական հետախուզության խմբին:

FinCEN-ը նախազգուշացում կկատարի ֆինանսական հաստատություններին ռուսական էլիտաների, օլիգարխների և նրանց վստահված անձանց կասկածելի գործարքների բացահայտման և հաղորդման կարևորության մասին, որոնք կապված են անշարժ գույքի, շքեղության ապրանքների և ակտիվների հետ:

Նմանատիպ նյութեր