938 դիտում
16:50 16-03-2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Արցախի խորհրդարանականներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 16-ին ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին, որոնք Հայաստանում մասնակցում են ՀՀ ԱԺ համանուն հանձնաժողովի հետ համատեղ ընդլայնված նիստին:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը եւ հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանը:
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանի Ազգային ժողովը եւ անձնապես ինքը պատրաստ են աջակցելու համատեղ օրակարգով իրականացվող ծրագրերին եւ նախաձեռնություններին: ԱԺ նախագահի խնդրանքով Արցախի պատվիրակության ղեկավար, ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել ընդլայնված նիստից: Նա կարեւորել է համատեղ հաղորդակցման հարթակի ստեղծումը, որը հայաստանցի գործընկերների հետ առավել օպերատիվ շփումների հնարավորություն է ընձեռելու:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Արցախում գազատարի վթարի հետեւանքով առաջացած գազամատակարարաման խնդիրներին, անվտանգային հարցերին: Արցախցի գործընկերները կարեւորել են կրթության ոլորտի զարգացման, հումանիտար հարցերի լուծման, մեդիագրագիտությանն առնչվող խնդիրների վերացման անհրաժեշտությունը, որոնք հայաստանյան գործընկերների հետ համատեղ նիստի օրակարգային հարցերից են:
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ջերմ ողջույններն է փոխանցել Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1017 դիտում
17:10 15-09-2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հնդկաստանի դեսպանին
1131 դիտում
15:44 01-11-2021
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
864 դիտում
16:23 01-11-2021
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Նորվեգիայի նորանշանակ դեսպանին
Այս բաժնից
526 դիտում
14:20 26-04-2024
Եղանակը Հայաստանում
727 դիտում
13:36 26-04-2024
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան