211652_close_icon
views-count126654 դիտում article-date 15:25 15-03-2022

ՀՀ ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հրամանով Խաչատուր Սամվելյանն ազատվել է պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատարի պաշտոնից. տեղեկությունը, որ նա պատգամավորի քրոջ որդի է, իրականությանը չի համապատասխանում 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 14-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը հրաման է ստորագրել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Ղազարյանի հրամանով ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Խաչատուր Սամվելյանն ազատվել է  զբաղեցրած պաշտոնից։

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Ս. Սամվելյանը ուղարկվել է ոստիկանության կադրերի ռեզերվ։ 

Այսօր՝ մարտի 15-ին, համացանցում որոշ զանգվածային լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածել, որ Խ. Սամվելյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետի տեղակալ Արմեն Խաչատրյանի քրոջ որդին է, սակայն դա իրականությանը չի համապատասխանում, պարզապես Խ. Սամվելյանն ու Ա. Խաչատրյանը ծնունդով Սյունիքի մարզից են։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր