211652_close_icon
views-count3288 դիտում article-date 14:31 15-03-2022

«Կեղծիք է, կառաջարկեմ գոնե մնալ հայ տղամարդու բարձունքի վրա»․ Նազելի Բաղդասարյանն՝ ընդդիմադիր Կարապետ Պողոսյանին. Aravot.am

Ինչպես տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքից, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի մարտի 11-ի որոշմամբ, աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու հետ կապված՝ դադարեցվել է «Գյումրու Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիա» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Արկադի Անդրիասյանի լիազորությունները՝ նրա հետ լուծելով 2019 թվականի մարտի 11-ին կնքած պայմանագիրը։

Մարզպետի մեկ այլ որոշմամբ, պոլիկլինիկայի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արևիկ Ծերունյանը։ Այս թեմային անդրադարձել էր գյումրեցի իրավապաշտպան, ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը՝ իր ֆեյսբուքյան գրառմամբ քննադատելով Նազելի Բաղդասարյանին քեռակնոջը պոլիկլինիկայի տնօրենի ժ/պ նշանակելու համար։ Նա Նազելի Բաղդասարյանի ու Արևիկ Ծերունյանի համատեղ լուսանկարներն էր հրապարակել՝ գրելով․ «Երեկ ամբողջ օրը ինձ են դիմել Գյումրու Է. Մատտեի անվան իտալական պոլիկլինիկայի աշխատակիցները, ովքեր սարսափած են․ ուրբաթ օրը Շիրակի մարզպետուհին աշխատանքային օրվա ավարտից 10 րոպե առաջ որոշել է նշված պոլիկլինիկայի գործող տնօրենին ազատել աշխատանքից, փոխարենը տնօրեն կարգել սեփական քեռակնոջը` Արևիկ Ծերունյանին»։

Aravot.am-ը Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է իրական այս տեղեկությունը։

Վերջինս ասաց․ «Էնրիկո Մատտեի անվան» պոլիկլինկիայի տնօրենի պաշտոնավարման, պայմանագրի սահմանված ժամկետը լրացել է, և այս դեպքում մարզպետն ունի լիազորություն՝ կամ պայմանագիրը երկարացնելու կամ նշանակելու նոր մրցույթ։

Ես առաջնորդվել եմ երկրորդ տարբերակով, քանի որ կառավարությունը վերջերս հաստատել է մրցույթների անցկացման նոր կարգ և «Էնրիկո Մատտեի անվան» պոլիկլինիկայում առաջիկայում կլինի մրցույթ։

Ամբողջութամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր