211652_close_icon
views-count1060 դիտում article-date 20:54 14-03-2022

«5165 շարժումը» պահանջում է ՀՀ իշխանություններից հանրայնացնել Ադրբեջանին տրված պատասխանը

Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները գրված են վերջնագրային լեզվով։ Այս վերջնագրերին համաձայնելը կնշանակի հայաթափել հայկական Արցախը, կորցնել այն մեկընդմիշտ և դրանով իսկ սրել Ադրբեջանի ախորժակը։ Հայկական կողմի պատասխանը մշուշոտ է և շփոթահար։ Այն կրկին ի ցույց է դնում պատասխանատու անձանց ապիկարությունն ու անկարողությունը պետական հարցերում։

«5165 շարժումը» պահանջում է ՀՀ իշխանություններից հանրայնացնել Ադրբեջանին տրված պատասխանը և միաժամանակ հայտնում հետևյալը․
1. Անթույլատրելի ու անընդունելի է Արցախի հարցի լուծման ցանկացած տարբերակ առանց Արցախի ժողովրդի կամարտահայտման իրավունքի իրացման։
2. Անընդունելի է Արցախի ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում։

Առաջարկում ենք սկսել ակտիվ միջազգային արշավ՝ դիվանագիտական դեմարշ Ադրբեջանի կողմից դրսևորվող ճնշման ու ահաբեկչության քաղաքականության դեմ։ Անհրաժեշտ է գործի դնել արտաքին քաղաքականության ամբողջ գործիքակազմը՝ ներառյալ Սփյուռքի ներուժը, որպեսզի հնարավոր լինի հասնել Ադրբեջանի կողմից գործադրվող բռնության դրսևորումների (գազատարի խափանում, բնակավայրերի ու դիրքերի գնդակոծում և հրետակոծում) դադարեցմանն ու պատժմանը։

 

Նմանատիպ նյութեր