211652_close_icon
views-count1522 դիտում article-date 14:21 14-03-2022

Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներին․ ԱԳՆ

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին և ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը»։

Նմանատիպ նյութեր