211652_close_icon
views-count16720 դիտում article-date 21:14 10-03-2022

Ավտովթար Կոտայքի մարզում. УАЗ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության  2-րդ  սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ  Արթուր Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 8-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Այդ օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի բնակիչ, 41-ամյա Արթուր Վ.-ն իր վարած  УАЗ մակնիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Վ. Աղբյուրակ  թաղամասից դեպի Ամառանոցներ տանող ճանապարհին  դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արթուր Վ.-ն,  նրա ուղևոր, Հրազդանի բնակիչ, 42-ամյա Մկրտիչ Մ.-ն, ով, Գ. Շամշյանի տեղեկություներով՝ Հրազդանի դպրոցներից մեկի ուսուցիչ է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար  Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Յուրա Գբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր