211652_close_icon
views-count1768 դիտում article-date 21:10 08-03-2022

Ըմբշամարտի Մ23 ԵԱ․ Շանթ Խաչատրյանը և Տիգրան Մինասյանը կիսաեզրափակչում են

Բուլղարական Պլովդիվում շարունակվում է ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։

60 կգ քաշային Տիգրան Մինասյանը 1/4-ում 5։5 հաշվով հաղթեց լեհ մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Շանթ Խաչատրյանից 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց, որպեսզի նա 8։0 հաշվով հաղթի շվեյցարացի մրցակցին և դուրս ևս գա կիսաեզրափակիչ։

Սահակ Հովհաննիսյանը 1/4-ում 5։5 հաշվով պարտություն կրեց վրացի ըմբիշից։

Հիշեցնենք, որ Մ23 ԵԱ-ն ավարտվելու է մարտի 13-ին:

Նմանատիպ նյութեր