1560 դիտում
17:14 08-03-2022
«Հայրենիքն ու մայրաքաղաքը սիրելը սկսվում է հենց չաղտոտելուց». Երևանի քաղաքապետը շուրջ 230 աշխատակիցների շնորհավորել ու շնորհակալագրեր է հանձնել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ամեն օր քաղաքի մաքրությունն ապահովող աշխատակցուհիների համար Կանանց միջազգային օրն այս տարի առանձնահատուկ նշանակություն ունեցավ: «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում կազմակերպված միջոցառումը գնահատանքի յուրօրինակ դրսևորում էր՝ նվիրված ու բարեխիղճ աշխատանքի համար: Շուրջ 230 աշխատակիցներին շնորհավորել ու շնորհակալագրեր է հանձնել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
«Հայրենիքն ու մայրաքաղաքը սիրելը սկսվում է հենց չաղտոտելուց: Երբ ես շնորհակալագրեր էի հանձնում մեր աշխատակիցներին և սեղմում էի նրանց ձեռքը, զգում էի, թե որքան է կոշտացած. դրանք ամենօրյա աշխատողի ձեռքեր էին, և մենք բոլորս պետք է գնահատենք նրանց աշխատանքն ու չաղտոտենք Երևանը: Շնորհավորում եմ բոլոր կանանց: Նրանք մեր ընտանիքի ջերմությունն են: Ամենօրյա աշխատանքից հետո մենք վերադառնում ենք տուն, ստանում այդ ջերմությունն ու նոր էներգիայով գալիս աշխատանքի: Մենք պետք է փայփայենք այդ ջերմությունը, որպեսզի կարողանանք նոր արդյունքներ գրանցել»,- նշել է քաղաքապետը:
Մինչև լուսաբաց ձգվող աշխատանքը բարդություններ ունի, և տոնը հնարավորություն էր մի փոքր կտրվելու աշխատանքային առօրյայից:
«Ի սկզբանե իմ նպատակն է եղել գնահատել մաքրուհիներին, և փորձեցի օրվա առիթով միջոցառում կազմակերպել: Հույսով եմ՝ վաղվանից նրանք ավելի լավ ու ոգևորված կաշխատեն: Առիթից օգտվելով՝ ուզում եմ կոչ անել մեր համաքաղաքացիներին՝ ավելի մաքուր պահեն Երևանն ու հարգեն մեր աշխատակիցներին: Պետք է ամեն մեկս հիշենք՝ աղբի տեղն աղբամանում է»,- նշել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Մանուկյանը:
Համայնքային հիմնարկի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով մի շարք փոփոխություններ կլինեն՝ կառավարման նոր մոտեցումներ ու աշխատակիցների պայմանների բարելավում:
«Դեռևս 2021թ. նախատեսել էինք հիմնանորոգում, պայմանների բարելավում. մրցույթն արդեն կայացել է և այս տարի արդեն ամբողջությամբ կվերանորոգենք: Կառուցվածքային որոշ փոփոխություններ ևս պետք է արվեն, ինչպես նաև էլեկտրոնային կառավարման համակարգ պետք է ներդնենք, որպեսզի ավտոմեքենաների կառավարումն արդյունավետ դառնա»,- ընդգծել է քաղաքապետը:
Սանիտարական մաքրման առումով Երևանում դեռևս խնդիրներ կան, որոնք լուծելու համար քաղաքի փողոցների մաքրությամբ զբաղվող շուրջ 300 աշխատակիցների թիվը կավելանա ևս 200-ով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1621 դիտում
14:50 12-09-2014
Երևանի քաղաքապետի պատվոգրեր և շնորհակալագրեր` ԱԻՆ ԵՓՎ մի շարք աշխատակիցների. ֆոտոշարք
4182 դիտում
16:26 12-02-2015
Մայրաքաղաքը սկսվում է սահմանից. տեսանյութ
1001 դիտում
13:47 24-06-2014
Երևանի քաղաքապետը շնորհակալագրեր հանձնեց բուժաշխատողներին
Այս բաժնից
892 դիտում
18:46 25-12-2024
Մահացել է քանդակագործ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը
1405 դիտում
18:21 25-12-2024
Աննա Հակոբյանը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում մասնակցել է տարեմուտի տոնական համերգին
1264 դիտում
18:09 25-12-2024
Հայտնի են 12-րդ դասարանի սովորողների՝ հունվար ամսին պետական ավարտական քննությունների օրերը