1004 դիտում
13:47 24-06-2014
Երևանի քաղաքապետը շնորհակալագրեր հանձնեց բուժաշխատողներին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ առողջապահության ոլորտում ներդրած ավանդի և բարեխիղճ աշխատանքի համար համակարգի մի շարք աշխատակիցների պարգևատրել է Երևանի քաղաքապետի պատվոգրերով և շնորհակալագրերով: Իսկ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը մանկական վիրաբուժության ծառայության բնականոն և անխափան աշխատանքներում ներդրած բացառիկ ավանդի համար պարգևատրվել է «Երևան քաղաքի պատվավոր բժիշկ» հուշամեդալով։
Շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի բոլոր աշխատակիցներին շնորհակալություն է հայտնել բարեխիղճ և անմնացորդ նվիրումով աշխատանքին համար։ Բուժաշխատողներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել քաղաքապետին՝ գնահատանքի համար և հավաստել, որ այսուհետ ևս իրենց ողջ եռանդն ու գիտելիքները ներդնելու են Երևանի առողջապահական ոլորտի զարգացման գործին։
Նմանատիպ նյութեր
983 դիտում
18:08 22-06-2015
Պատվոգրեր ու շնորհակալագրեր՝ բուժաշխատողներին
1935 դիտում
15:14 25-09-2020
Էդուարդ Աղաջանյանը վարչապետի շնորհակալագրեր է հանձնել բուժաշխատողներին
1109 դիտում
14:14 23-06-2015
Երևանի քաղապետարանը պատվոգրեր ու շնորհակալագրեր հանձնեց 80 երիտասարդ կամավորների
Այս բաժնից
982 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1081 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1270 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ