211652_close_icon
views-count38941 դիտում article-date 21:05 07-03-2022

Քիչ առաջ Փարիզում մահացել է Ալեքսանդր Մանթաշյանց կրտսերը

Սերգո Երիցյանը գրում է. Քիչ առաջ Փարիզից բոլոր ժամանակների մեծագույն գործարար և բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծոռ Միքայելը (Միշելը) տեղեկացրեց, որ 96 տարեկանում մահացել է իր հայրը` կրտսեր Ալեքսանդր Մանթաշյանցը։ Նա հայ ժողովրդի անզուգական զավակ,ամենաշռայլ մեկենաս Ալեսանդր Մանթաշյանցի Հովսեփ որդու որդին էր։Նա վեց տարի աշխատել է Մոսկվայում ֆրանսիական դեսպանատան աոևտրային ներկայացուցչությունում որպես առևտրի քարտուղար։Հենց այդ ժամանակ էլ կրտսեր Ալեսանդրը առաջին անգամ ,Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի հրավերով, գալիս է Հայաստան,ծանոթանում երկրին,լինում այն Վեհարանում,որը կառուցվել է իր պապի միջոցներով ու իր պապի մերձավոր Կոմիտաս վարդապետի ներկայությամբ։

Երկրորդ անգամ նա Հայաստան է այցելում 1983 թվականին,ծանոթանում Հայաստանի և Ֆրանսիայի հնարավոր տնտեսական և առևտրալին փոխհարաբերություններին ու կապերին։Երրորդ այցելությունը 2012 թվականին էր,երբ Երևանի քաղաքապետարանի և "Լոռվա ձոր" հայրենակցական միության հրավերով Ալեսանդր կրտսերը իր Միքայել որդու հետ Երևան եկավ և ապրիլի 18֊ին մասնակցեց Աբովյան փողոցում`Սուրբ Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցիների հարևանությամբ գտնվող իր պապի արձանի բացմանը։"Պապս հպարտ կլիներ,եթե տեսներ,որ իր արձանը որպես մասունք Երևանում է տեղադրվում",֊ իր ելույթի ասաց մեծն Ալեքսանդր Մանթաշյանցի թոռը։Այդ օրերին հետաքրքիր հանդիպումներ եղան Հայաստանի Ազգային ժողովում,Երևանի քաղաքապետարանում,Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում։

Հանդիպումները եզրափակվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում,ուր Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետը իր պատվավոր հյուրին անձամբ ուղեկցեց Ալեքսանդր Մանթաշյանցի կառուցած Վեհարարան,որը այդ օրերին շարունակում էին վերակառուցել։ Հրաժեշտին Վեհափառ Հայրապետի հետ պայմանավորվեցին,որ Ալեքսանդրը կրկին Հայաստան կգա,երբ Վեհարանը լիովին վերակառուցված կլինի։Կրտսեր Ալեքսանդրը վերջին տարիներին հիվանդ էր և չկարողացավ գալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Բարի հիշատակ կրտսեր Ալեքսանդրին,որին մերձավորները և բարեկամները նաև Սանդրո կամ Սանդրիկ էին կանչում։Իսկ իր ազգի նվիրյալը,ըստ որդի Միքայելի, միշտ ,անգամ դժվարին պահերին մնացել Հայաստանի և Թիֆլիսի հետ կապված ջերմ հուշ֊հիշողություններով։ Եվ պատահական չէր,որ երբ Հայաստանում էր,այցելեց ու իր կարոտը առավ նաև իր պապ Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդավայրից,ուր նա ոտքի կանգնեց,իսկական առևտրական ու արդյունաբերող դարձավ , սիրելի Թիֆլիս քաղաքը զարգացրեց։

Բոլորն են հիշում,որ Հայաստանում Մանթաշյանցների անցկացրած օրերը անկրկնելի էին,իսկ ես շատ բարձր եմ գնահատում մեր շուրջ 10 տարվա բարեկամությունը։ Դուք էլ միացաք Ձեր նվիրյալ գերդաստանի պանթեոնին։

Ձեր հոգուն խաղաղություն, իմ լավ բարեկա'մ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր