211652_close_icon
views-count136415 դիտում article-date 22:53 06-03-2022

Ըստ երեւույթին, վաղը կամ երեքշաբթի օրը Կիևը կընդունի զինադադարի ռուսական պայմանները. Վահրամ Աթանեսյան

Երեկ Իսրայելի վարչապետը Մոսկվայում էր, որտեղից մեկնել է Բեռլին։ Այսօր մեկ ժամ քառասունհինգ րոպե հեռախոսային բանակցություններ են վարել Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը:

«Պուտինը փաստացի մերժել է Թուրքիայի միջնորդությունը, Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել, որ գնալու է մինչեւ վերջ։

Ուկրաինայի նախագահը հաստատել է, որ ռուսական կողմը գերճշգրիտ հարվածներով շարքից հանել է Վիննիցայի օդանավակայանը եւ պատրաստվում է ռմբակոծել Օդեսան։

Երեկոյան Իսրայելի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ։ Կրեմլը հայտնել է, որ նրանք պայմանավորվել են ,,մնալ կապի մեջ,,։ Ըստ երեւույթին, վաղը կամ երեքշաբթի օրը Կիեւը կընդունի զինադադարի ռուսական պայմանները»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր