211652_close_icon
views-count2136 դիտում article-date 15:16 06-03-2022

Ռազմաճակատում Ռուսաստանը անպարտելի է, դա վկայում է Ռուսաստանի ամբողջ պատմությունը, բայց ինֆորմացիոն դաշտում, ցավոք, կատաստրոֆիկ պարտություն է կրում

Գուրգեն Վարդանյանը գրում է. Ակնհայտ է, որ ինֆորմացիոն պատերազմում Ռուսաստանը պարտվում է. համաշխարհային մեդիա դաշտը լցված է 《հերոս》ուկրաինացի ֆաշիստների հաղթանակների մասին պատմող տեսանյութերով, նույնիսկ Ռուսաստանի ռազմավարական պաշտպանության տակ գտնվող Հայաստանի ՖԲ տիրույթում ակտիվ տարածվում են պրոուկրաինական նյութեր, որտեղ ուկրաինացիները ներկայացվում են որպես 《հերոս》հայրենասերներ, ովքեր հաջողությամբ պաշտպանում են իրենց հայրենիքը, իսկ ռուսները ներկայացվում են որպես ագրեսորներ, ովքեր մտել եւ ավերում են հարեւան երկիրը։

Ոչ ոք չի խոսում այն մասին, որ այդ երկիրը ստեղծել են հենց ռուսները, ոչ ոք չի խոսում այն մասին, որ Ուիկրաինայի բնակչության մեծամասնությունը էթնիկ ռուսներ են, ոչ ոք չի խոսում այն մասին, որ Ուկրաինան իր տարածքում թույլ տվեց ֆաշիստական ուժերին իշխանություն վերցնել, արգելել բնակչության 80%֊ի համար հարազատ ռուսերեն լեզուն, փակել ռուսական դպրոցները, ոչնչացնել ուկրաինա֊ռուսական եղբայրության բոլոր հիշողություները։

Բայց որ ավելի կարեւոր է, ոչ ոք չի խոսում եւ չէր խոսում այն մասին, թե ինչպես է Ուկրաինան ռմբակոծում Դոնեցկի եւ Լուգանսկի բնակչությանը, ոչ մեկի հետաքրքիր չէր' քանի կին եւ երեխա է զոհվել Դոնեցկում եւ Լուգանսկոմ վերջին 8 տարիների ընդացքում ուկրաինացի ֆաշիստների ձեռքով։

Մեկ ամիս էլ չի անցել, բայց արդեն ոչ ոք չի էլ հիշում, որ Ռուսաստանը կուլ տվեց բոլոր պրովակացիաները եւ խուսափում էր ռազմական գործողություներից, արդեն ոչ ոք չի էլ հիշում, որ առաջինը Ուկրաինան սկսեց ակտիվ ռազմական գործողություներ Դոնեցկի եւ Լուգանսկի դեմ, իսկ Ռուսաստանը ստիպված եղավ կոնտր օպերացիա սկսել։

Ռազմաճակատում Ռուսաստանը անպարտելի է, դա վկայում է Ռուսաստանի ամբողջ պատմությունը, բայց ինֆորմացիոն դաշտում Ռուսաստանը, ցավոք, կատաստրոֆիկ պարտություն է կրում։

Ռուսաստանը պարտվել է նաեւ նախապատերազմական ինֆորմացիոն պատերազմում, դրա վկայությունն է Ռուսաստանի ռազմական պաշտպանության տակ գտնվող երկրներում հակառուսական հեղափոխությունները եւ բնակչության հակառուսական դիրքորոշումը ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր