211652_close_icon
views-count35238 դիտում article-date 10:13 04-03-2022

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. Պռոշյան գյուղի տարածքում ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Opel-ը, ոստիկանության Աշտարակի անչափահասների բաժանմունքի պետը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02։20-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 6-րդ կմ-ում՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Երևանի բնակիչ՝ 43-ամյա Էդուարդ Շաբոյանի վարած Mercedes մակնիշի և Քասախ գյուղի բնակիչ՝ 30-ամյա Ներսիկ Խաչատրյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի մեղավորը Mercedes-ի վարորդն է, ով չթույլատրելի հատվածով մտել է հանդիպակաց երթևեկելի գոտի, վթարային իրավիճակ ստեղծել դեպի Երևան ընթացող Opel-ի վարորդի համար, ապա բախվել Opel-ին։ 

Opel-ի վարորդն աշխատում է ոստիկանության Աշտարակի բաժնի անչափահասների բաժանմունքի պետ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր