211652_close_icon
views-count2030 դիտում article-date 22:06 03-03-2022

Աշխարհի գավաթ. Երեք մարմնամարզիկ դուրս եկան եզրափակիչ

Դոհայում մեկնարկել  է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլի մրցաշարը: Հաջող մրցելույթներ են ունենում Հայաստանի ներկայացուցիչները: Նրանցից  Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը / երկուսն էլ ՝ օղակներ /  և Հարություն Մերդինյանը / նժույգթափեր / արդեն մտել են եզափակիչ, որտեղ կպայքարեն խաղարկվող մրցանակների համար:

 Հիշեցնենք, որ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, ինչպես Գերմանիայում անցկացված գավաթի խաղարկության առաջին փուլում էր, աշխատում է մրցավարական հանձնախմբում: Մարզիկներին գործիքների մոտ է ուղեկցում Սահակ Անտոնյանը:

Նմանատիպ նյութեր