ԱՄՆ-ը փակում է իր օդային տարածքը ռուսական օդանավերի համար
Ամերիկյան իշխանությունները փակում են երկրի օդային տարածքը Ռուսաստանի Դաշնության ինքնաթիռների համար: Tass-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ մարտի 1-ի երեկոյան ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի առջև «Երկրի դրության մասին» տարեկան ուղերձի ժամանակ։
«Ես հայտարարում եմ, որ մենք միանում ենք մեր դաշնակիցներին և փակում ենք ԱՄՆ-ի օդային տարածքը Ռուսաստանի բոլոր չվերթերի համար»,- ասել է Բայդենը։
Արգելքն ուժի մեջ կմտնի մարտի 2-ի վերջին։ Այն վերաբերում է մարդատար և բեռնատար, կանոնավոր և չարտերային չվերթերին, ինչը ենթադրում է ԱՄՆ-ի օդային տարածքի փակում՝ ՌԴ բոլոր առևտրային ավիափոխադրողերի ու այլ քաղաքացիական օդանավերի համար։