211652_close_icon
views-count1792 դիտում article-date 22:52 01-03-2022

Առաջիկա երկու տարում «Մանչեսթեր Յունայթեդը» թող մոռանա տիտղոսների մասին․ Ռիո Ֆերդինանդ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռիո Ֆերդինանդը վստահ է, որ «Յունայթեդն» առաջիկա տարիներին ոչինչ չի հաղթի, հայտնում է Armsport.am-ը:

«Խնդիրն այն է, որ Ռանգնիկը եկել է, բայց մրցաշրջանի վերջում կհեռանա, և նրանք ստիպված կլինեն նորից հարմարվել ուրիշի խաղաոճին: Կլինի ևս մեկ ցնցում, պետք է նոր խաղաոճ յուրացնել, ֆուտբոլիստները նորից սովորելու կարիք կունենան։

Ինձ թվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է մոռանալ գավաթների մասին առնվազն առաջիկա երկու տարում, ասել. «Մենք վերակազմավորում ենք սկսում, պատրաստվում ենք ընտրել ճիշտ խաղացողներին, իսկ նոր մարզիչն ունի որոշակի ոճ, որը ժամանակ կպահանջի։ Սխալներ կունենանք, բայց այս տղային կվստահենք ու առնվազն երկու տարի ժամանակ կտանք»։

Այո, շատ ժամանակ կպահանջվի, հնարավոր չէ միաժամանակ վերակառուցել և հաղթել։ Սա չի լինում: «Լիվերպուլին» նույնպես չհաջողվեց: Որքա՞ն ժամանակ պահանջվեց նրանից, որ ինչ-որ բան հաղթեն: Պետք է օրինակ վերցնել մյուս թիմերից։

Երբեմն պետք է իջեցնել պահանջները, սառը գլխով նայել ամեն ինչին և հասկանալ, թե ինչ փուլում եք գտնվում»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպանը YouTube-ի իր ալիքում։

Նմանատիպ նյութեր