211652_close_icon
views-count1145 դիտում article-date 16:29 01-03-2022

Լուկաշենկոն հայտարարել է, որ ՌԴ զինած ուժերը կանխել են Ուկրաինայի հրթիռահարվածը Բելառուսի ուղղությամբ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարում Է, որ նախքան Ուկրաինայում ռուսական զորքերի հատուկ գործողության սկսվելը ուկրաինացի զինվորականները ցանկացել են հարված հասցնել Բելառուսի տարածքին, բայց այն կանխել են ՌԴ զինված ուժերը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Մարտի 1-ին հանդես գալով Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում՝ նա պարզաբանել Է, որ հատուկ գործողությունն սկսելու մասին որոշումն ընդունելուց առաջ բելառուսական եւ ռուսական հետախուզությունն Ուկրաինայի տարածքում, անմիջապես բելառուսական սահմանի մերձակայքում, հայտնաբերել են մի քանի զենիթային ու հրթիռային դիվիզիոններ:

Լուկաշենկոյի խոսքով՝ դրանք պատրաստվել Էին «բելառուսական տարածքի կենտրոնացման շրջաններում ռուսական զորքերին հարված հասցնելու համար»: «Գործողության անցկացման որոշումը հայտարարելու հետ միաժամանակ Ռուսաստանի կողմից նախազգուշական հարված Է հասցվել այդ ծանր սպառազինությունների, դիրքերի ուղղությամբ, որպեսզի կանխվի իրենց կորուստները եւ Բելառուսի վրա ներգործությունը: Եթե դա չանեին, այդ հրթիռները կթռչեին Գոմել եւ Մոզիր»,-ասել Է Լուկաշենկոն: Նրա խոսքը մեջբերում Է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Նմանատիպ նյութեր