1583 դիտում
15:24 01-03-2022
Արցախի նախագահի մոտ քննարկել են վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետաջակցության ծրագիրը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 1-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ:
Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ զեկուցմամբ հանդես են եկել ֆինանսների նախարարը, Արցախի ներդրումային և Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների ղեկավարները՝ ներկայացնելով ծրագրի կատարման ընթացքը, արձանագրված հաջողություններն ու դժվարությունները:
Ծավալված շահագրգիռ քննարկումից հետո երկրի ղեկավարը նշել է, որ պետք է բանկային համակարգի պատասխանատուների հետ շարունակել ձևավորված օրակարգի շուրջ աշխատանքները՝ ապահովելու համար պետության ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարումը: Խորհրդակցության ընթացքում նախագահ Հարությունյանը նաև մի շարք հանձնարարականներ է տվել առաջիկա անելիքների վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր
2436 դիտում
11:47 02-02-2018
ՄԻՊ-ի և ՍԴ-ի աշխատակազմերը համատեղ մշակել են ՍԴ որոշումների կատարմանն ուղղված օրենքների նախագծեր
Այս բաժնից
1006 դիտում
18:18 03-01-2025
ԱԹՍ-ների հարվածներից Կիևում վնասվել է Գերագույն ռադայի շենքը
847 դիտում
17:32 03-01-2025
Փոփոխությունների հետհաշվարկը սկսվել է․ Թուրքիայի կառավարությունում վերադասավորումներ են սպասվում
973 դիտում
16:18 03-01-2025
AZAL ավիաընկերության օդանավը Աստրախանի օդային տարածքում ռադիոյի և GPRS-ի խափանումների է բախվել