1903 դիտում
19:42 29-06-2021
ԱՀ պետնախարարի մոտ քննարկվել է վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագիրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 28-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու 2020թ. պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրի ընթացքը:
Իր խոսքում պետական նախարարն ընդգծել է, որ մարտ ամսին կառավարության կողմից հաստատված ծրագիրը կյանքի կոչելու նպատակով Արցախի ներդրումային հիմնադրամում ու Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում ծավալուն աշխատանք է կատարվել: Ըստ նախնական հաշվարկների՝ ծրագիրը տարածվում է ավելի քան 100 000 վարկային պարտավորությունների վրա, ինչը ծավալների առումով աննախադեպ է ԱՀ պատմության մեջ:
Քաղաքացիների կողմից արդեն ներկայացվել է մոտ 43 400 դիմում, որից 35 870-ն ընթացքավորվել է, շուրջ 1400-ը՝ մերժվել է, իսկ 6000 դիմումից ավելին տեխնիկական սխալների պատճառով վերաներկայացման կարիք ունի: Այժմ անհրաժեշտություն կա համատեղ քննարկելու վերհանված խնդիրները և համապատասխան լուծումներով բարձրացնելու ծրագրի արդյունավետության, արդարացիության ու հասցեականության մակարդակը,- նշել է Արտակ Բեգլարյանը:
Տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում, որը վերաբերում էր ծրագրի կիրառման փուլում առաջացած թե՛ տեխնիկական-կազմակերպական, թե՛ բովանդակային բնույթի տարբեր հարցերի: Քննարկումների արդյունքում հստակեցվել են որոշ լուծումների առաջարկներ, որոնք առաջիկայում կներկայացվեն ԱՀ կառավարության հաստատմանը:
Խորհրդակցությանը մասնակցում էին գործադիր ու օրենսդիր իշխանությունների, ինչպես նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, ծրագրի իրականացումն ապահովող գերատեսչությունների ղեկավարներ:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1577 դիտում
15:24 01-03-2022
Արցախի նախագահի մոտ քննարկել են վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետաջակցության ծրագիրը
2436 դիտում
11:47 02-02-2018
ՄԻՊ-ի և ՍԴ-ի աշխատակազմերը համատեղ մշակել են ՍԴ որոշումների կատարմանն ուղղված օրենքների նախագծեր
1360 դիտում
16:54 07-08-2014
Վարկային բյուրոյի դեմ ուղղված բողոքը ևս կքննի ֆինանսական համակարգի հաշտարարը
Այս բաժնից
1036 դիտում
10:19 01-01-2025
Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին ու Լարսում
2026 դիտում
23:45 31-12-2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ամանորի ուղերձը
2629 դիտում
23:30 31-12-2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա մաղթանքը