211652_close_icon
views-count1534 դիտում article-date 18:44 28-02-2022

2021 թվականի ընթացքում Արցախի բուժհաստատություններում ծնվել է 1463 երեխա

2021 թվականի ընթացքում  Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության  բուժհաստատություններում  ծնվել է  1463  երեխա,  որից  734  տղա,    729 աղջիկ:

Քաղաք Ստեփանակերտում ծնվել է 1337  երեխա, որից  660 տղա, 677 աղջիկ:

Տարվա ընթացքում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 22 ծնունդ:

        Հարկ է նշել, որ արտամարմնային բեղմնավորման ճանապարհով  ծնվել են 3 երեխա (3 տղա)։

            ՀՀ բուժհաստատություններում ծնվել են 78: Արդյունքում  ԱՀ-ում   2021  թվականի  ընդհանուր   ծնելիությունը կազմել է 1541  երեխա, որից  779 տղա, 762 աղջիկ:

  Արցախի   Հանրապետության  
առողջապահության նախարարություն

Նմանատիպ նյութեր