211652_close_icon
views-count1387 դիտում article-date 12:50 28-02-2022

Արցախի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 28-ին, Սումգայիթի ջարդերի 34-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ երկրի ղեկավարին ուղեկցում էին ԱԺ նախագահը Արթուր Թովմասյանը, պետական ու զինվորական բարձրաստիճան ղեկավարությունը, հասարակական և քաղաքական գործիչներ:

Նմանատիպ նյութեր