211652_close_icon
views-count18456 դիտում article-date 23:02 27-02-2022

Ռուսաստանը մեծ կայսրություն է, որն առաջնորդվում է «եթե կռիվն անխուսափելի է, խփիր առաջինը» դոկտրինով. Արթուր Ղազինյան

Ուկրաինան պարզ ցուցադրությունն է այն իրողության, թե ինչպես կարելի է 8 տարվա ընթացքում նորմալ պետությունը վերածել ծայրահեղ ահաբեկչական կազմավորման:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

«Ռուսաստանը վերջին մի քանի տարիներին հետևողականորեն բացատրում էր արևմուտքին ու ամբողջ աշխարհին, որ անվտանգությունն անբաժանելի է և չի կարելի ապահովել սեփական անվտանգությունն այլ պետության համար սպառնալիք առաջացնելու միջոցով:

8 տարի շարունակ տոտալ ռուսաֆոբիայի և ծայրահեղ ազգայնականության քարոզչության միջոցով Ռուսաստանի բարեկամ և ազգակից Ուկրաինան դարձավ ջիհադի գոտի կապած մահապարտ ահաբեկիչ, որի մեջքին կապած գոտու մեջ անընդհատ լցվում էին տարատեսակ զինատեսակներ:

Մահապարտ ահաբեկչի կեցվածք որդեգրած Ուկրաինայի ինքնապայթելու հետևանքով կվերանար նախ Ուկրաինա պետությունը, իսկ պայթյունի ալիքը կկործաներ Ռուսաստանի արևմտյան հատվածի ամբողջ անվտանգային համակարգը:

Միջուկային զենք ձեռք բերելու Զելենսկու հայտարարությունը փակեց ուկրինաինական թնջուկի հանգուցալուծման դիվանագիտական ճանապարհը և գոյաբանական սպառնալիք դարձավ Ռուսաստանի և Բելարուսի համար՝ ջիհադի գոտու մեջ միջուկային զենք լցնելու անխուսափելի հեռանկարով:

«Փառք Ուկրաինային, փառք հերոսներին» պռոեկտի հեղինակներին առանձնապես չի մտահոգում ոչ Ուկրաինա պետության, որ միլիոնավոր մարդկանց ճակատագիրը, նրանք թքած ունեն այս ամենի վրա. կարևորը Ռուսաստանին ներքաշեն եղբայրասպան պատերազմի մեջ և իրենց ձեռքերը տաքացնեն բոցավառվող տարածաշրջանի վրա:

Ռուսաստանը մեծ կայսրություն է, որն առաջնորդվում է «եթե կռիվն անխուսափելի է, խփիր առաջինը» դոկտրինով, ինչը պետք է ճանաչել, ընդունել և ՀԱՐԳԵԼ՝ անկախ ցանկացած բնույթի մարդասիրության և պացեֆիզմի գաղափարական օփիումի ծավալից:

Հ.Գ. ՌԴ զինված ուժերը Ուկրաինայի տարածքում գործում են ծայրահեղ զգույշ՝ քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր թույլ չտալու համար, իսկ Ուկրաինայի մահապարտ-ահաբեկչական ռեժիմը՝ անկանոն զինելով քաղաքացիական բնակչությանը, հետապնդում է 1 նպատակ. հնարավորինս մեծացնել խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը՝ հետագայում այս փաստը Ռուսաստանի դեմ օգտագործելու նպատակով»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր