211652_close_icon
views-count79029 դիտում article-date 15:02 27-02-2022

Ողբերգական դեպք Երևանում. Դավիթ Բեկի փողոցի հարևանությամբ գտնվող Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է կնոջ դի. Ժամանել է տարածքի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 27-ին,  ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 13:40-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթ Բեկի փողոցի հարևանությամբ գտնվող  Թոխմախի  գերեզմանների տարածքում դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամնբ:

Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի, ավագ պարեկ Դավիթ Սիմոնյանի և պարեկներ Տիգրան Ասատրյանի, Արտակ  Մանուկյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կմոիտեի Երևան քաղաքի քննչական վարչության էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու քննիչի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները գերեզմանատան տարածքում հայտնաբերել են 60-65 տարեկան կնոջ դի:

Այս պահին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի  ծառայողները ՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանի և քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Արթուր Ջանազյանի գլխավորությամբ,  համայանքային ոստիկանների հետ պարզում են մահացածի ինքնությունը:

Փաստի առթիվ էրեբունի և Նուբարաշեն  վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես  կարևոր գործերով ավագ քննիչ  Ավետիք Թովմասյանի  կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 99+
99+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր