211652_close_icon
views-count3332 դիտում article-date 13:14 27-02-2022

44-օրյա պատերազմի մասնակիցը հիմնել է մակարոնի արտադրամաս, մինչ ընտրությունները համաձայնություն է ստացել Փաշինյանից, որ օգնություն կստանա, իսկ հետո դիմումներն անպատասխան են մնացել. Թովմասյան

Ինձ դիմել էր 44-օրյա պատերազմի մասնակից Ժիրայր Գևորգյանը, ով մասնակցել է թեժ պատերազմական գործողություններին, սեփական միջոցներով կազմակերպել վիրավոր զինվորների տարհանումը մարտի դաշտից և տեղափոխումը Արցախից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Հերոսը այժմ իր սեփական միջոցներով հիմնել է մակարոնի արտադրամաս, որտեղ աշխատում են պատերազմի մասնակից և հաշմանդամություն ստացած երեք տղաներ, ցանկություն ունեն արտադրությունը մեծացնել և հաշմանդամություն ստացած ավելի շատ տղաների աշխատանքով ապահովել։

Ժիրայր Գևորգյանը մինչ ընտրությունները բանավոր համաձայնություն էր ստացել վարչապետ Նիկոլ Փաշինյանից, որ օգնություն կստանա, իսկ ընտրություններից հետո դիմումներն անպատասխան են մնացել։

ԱԺ-ում ընդունեցի տղաներին, ծանոթացա արված աշխատանքներին և հետագա պլաններին։

Դիմել եմ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին՝ խնդրելով առաջնահերթ դիտարկել բարձրացված հարցը, հստակեցնել դրա լուծման հնարավորությունների շրջանակը և ըստ հնարավորության իրականացնել համապատասխան քայլեր՝ տղաներին օգնելու ուղղությամբ։»,- գրել է Թովմասյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր