211652_close_icon
views-count2172 դիտում article-date 14:11 25-02-2022

Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր շչակ է գործարկվելու

Փետրվարի 25-ին՝ ժամը 16:00-ին, Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանքի փորձ։

Գործարկվելու է ազդարարման շչակը։

«Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր