211652_close_icon
views-count96318 դիտում article-date 21:56 24-02-2022

Ողբերգական դեպք Արարատի մարզում. 27-ամյա երիտասարդը «Բելառուս» տրակտորով գլխիվայր հայտնվել է Կախանովի ջրանցքում. նրա դին տրակտորի միջից դուրս են բերել փրկարարները. ժամանել է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 24-ին,  ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայութան  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Սուրենավան գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում անցնող Կախանովի  ջրանցքում «Բելառուս»  մակնիշի  տրակտոր է ընկել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Քաղաքացիները իրենց ուժերով, վերամբարձ կռունկի  միջոցով դուրս են բերել ջրանցքից տրակտորը, ապա փրկարարները   այնտեղից դուրս  են բերել  երիտասարդ տղայի դին: 

Օպերատիվորեն  ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ  սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ  Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Արթուր Հակոբյանը:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Միհրան Միրզոյանը տեղեկությունը  փոխանցել է  Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական  բաժին, որտեղից  ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Վահե Միրզոյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Արթուր Ավետյանի և Վեդիի քննչական բաժնի պետի տեղակալ Լևոն Անտանոսյանի  գլխավորությամբ:

Փաստի առթիվ Արարատի քննչական բաժնում նյութեր են  նախապատրաստվում:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը Սուրենավան գյուղի բնակիչ, 28-ամյա Գագիկ Անդրեասյանն էր, ով գյուղում  բնութագրվում էր դրական, ընտանիքին ու աշխատանքին նվիրված, միշտ օգնել է կարիքավոր գյուղացիներին՝ գյուղում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու մեջ:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր