211652_close_icon

Սև ծովում ռումբ է ընկել Օդեսայից Ռումինիա ուղևորվող թուրքական նավի վրա

views-count109916 դիտում article-date 21:26 24-02-2022

lraber.online-ը գրում է. Սև ծովում ռումբ է ընկել թուրքական Yasa Jupiter նավի վրա, որը Օդեսայից Ռումինիա էր ուղևորվում։ Այս մասին փետրվարի 24-ին հայտնում է թուրքական NTV հրատարակությունը։

Մարշալյան կղզիների դրոշի տակ գտնվող նավի վրա եղել է 11 ուկրաինացի, 11 ֆիլիպինցի և ութ թուրք: Միջադեպի հետևանքով զոհերի մասին տեղեկություններ չկան։

«Ըստ ստացված տեղեկության՝ նավը խփվել է Օդեսայից 50 մղոն դեպի հարավ։ Այն շարունակել է շարժվել դեպի Ռումինիա», - հրատարակությունը մեջբերում է Թուրքիայի ծովային գործերի գլխավոր վարչության հաղորդագրությունը։

Նմանատիպ նյութեր