211652_close_icon
views-count1650 դիտում article-date 16:08 24-02-2022

ՈւԵՖԱ-ն գործկոմի հրատապ նիստ կհրավիրի՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի առթիվ

ՈւԵՖԱ-ն փետրվարի 24-ին Ուկրաինայում ստեղծված իրավիճակի առթիվ գործկոմի արտահերթ նիստ կանցկացնի:
 
Գործկոմի անդամները «կգնահատեն իրավիճակն ու կընդունեն բոլոր անհրաժեշտ որոշումները», նշված է կազմակերպության հայտարարության մեջ:
 
Ավելի վաղ Եվրախորհրդարանի պատգամավորը ՈւԵՖԱ-ին կոչ էին արել Ռուսաստանին զրկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչն անցկացնելու իրավունքից, որը մայիսին պետք է կայանա Սանկտ-Պետերբուրգում:
 
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում էր կայացրել ռազմական գործողություններ սկսել Դոնբասում:

Նմանատիպ նյութեր